Հյուծված, գունատ ու թերի պաշտպանությամբ. ովքեր են Ադрբեջшնի «դատական բեմականացման» զпհերն ու ինչ է սպասվում

Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։ Նրանց թվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ինչպես նաև՝ այս կամ այն մեղադրական փնջով անցնող այլ հայեր:

Դատական գործընթացը վերջին օրերին աշխարհի գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցների, քաղաքական վերլուծաբանների, միջազգայնագետների ու թեմայով հետաքրքրված լայն զանգվածների ուշադրության կենտրոնում է. քննարկումները տարբեր են, արդյունքները՝ անորոշ, բայց ենթադրելի:

Նմանօրինակ «դատավարական բեմադրությունները»՝ կազմակերպված Բաքվի իշխանությունների կողմից, նորություն չեն ու շարունակվում են արդեն գրեթե հայտնի սցենարով, տարիnեր շարունակ: Առանձնահատուկ հնչեղությունն այս անգամ պայմանավորված է տարբեր ժամանակահատվածներում բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցրած, ֆինանսապես ապահովված անձանց փաստով: Աննախադեպ է նաև մեղադրանքների հսկայական տրցակը, որում ներառված է մի քանի հազար հոդված՝ հնարավոր ու անհնար բոլոր հորինվածքներով՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, դրանց ֆինանսավորում ու զանգվածային սպանություններ:

Առաջին գործը քննվեց Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Մինչ այդ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների՝ շինծու մեղադրանքներով դատավարության մեկնարկի մասին։

Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/305314

Կիսվել սոց․ ցանցերում