Յոթ անգամ պшտվաստվել եմ. Թորոսյանը՝ քпվիդի պшտվաստանյութի արդյունավետության մասին

Եթե զուտ մահացության ցուցանիշներին նայենք, Հայաստանն աշխարհում միջինից լավ վիճակում է, և մեր ունեցած ռեսուրսների պայմաններում շատ ավելի լավ արդյունքներ ենք ցույց տվել, քան մեզանից 10 անգամ ավելի հարուստ երկրներ:

Այս մասին ԱԺ-ում իր խոսքում ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե պարզվել է՝ պատվաստվելն այդքան էլ օգուտ չէ, այդ պարագայում ի՞նչ է կարծում Արսեն Թորոսյանն այժմ՝ պատվաստվելը պարտադի՞ր էր, նա պատասխանել է.

«Պատվաստանյութի արդյունավետության դեմ որևէ ապացույց մինչ օրս չկա: Պատվաստանյութը եղել է արդյունավետ: Իհարկե, չի եղել 100 տոկոս արդյունավետ, ինչպես այլ պատվաստանյութեր:

Օրինակ՝ ես պատվաստվել եմ և որևէ թեստի գումար չեմ վճարել: Ի դեպ, 7 անգամ եմ պատվաստվել քովիդի դեմ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում