Երևանի քաղաքապետն արձակուրդում է

Երևանի քաղաքապետն արձակուրդում է։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա մանրամասնեց՝ Ավինյանը արձակուրդում է հունվարի 16-27-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ խոսնակի՝ Երևանի գործակարգավարական խորհրդակցություններն ավանդաբար վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ բացակայությունների ժամանակ նիստերը չեն կայացել:

Նախկինում գործակարգավարական խորհրդակցությունները, ըստ նրա, այլ մարդիկ չեն վարել էական բովանդակություն չլինելու պատճառով: Այսինքն՝ հանձնարարականների կամ հսկողականների ծավալը եթե քիչ է եղել, նիստեր չեն հրավիրվել:

Կիսվել սոց․ ցանցերում