«Ուկրաինան պատրաստ է աշխատել ԱՄՆ նախագահի նոր վարչակազմի հետ՝ խաղաղության հասնելու համար։ Սա հնարավորություն է, որից պետք է օգտվել»:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում:
Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թրամփը ուժեղ մարդ է։ Նա հաջողություն է մաղթել Ամերիկայի նոր նախագահին և ողջ Ամերիկային։
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների նախագահ։
Երդմնակալությունից անմիջապես հետո նա հանդե է եկել իր առաջին ելույթով: Մասնավորապես, ամերիկացի նոր ղեկավարը խոստացել է արտակարգ դրություն հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին, «հանցագործներին» և ներգաղթյալներին արտաքսել ԱՄՆ-ից, արտակարգ դրություն հայտարարել էներգետիկայի ոլորտում։
Հատկանշական է, որ իր ելույթում նա ոչինչ չի ասել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմին վերջ դնելու պլանների մասին, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ վստահեցրել է, որ լուծումը կգտնի 24 ժամվա ընթացքում։
