«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկարներ է հրապարակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- հավելել է նա:




