Հնդկաստանի ամենահարուստ տղամարդու՝ Մուկեշ Ամբանիի կինը՝ Նիտան, Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը եղել է մետաքսե սարիով, որը պատրաստված էր 100 ավանդական մոտիվներով՝ ոգեշնչված հոյակապ տաճարներից:
Նա իր հանդերձանքով հարգանքի տուրք է մատուցել Հնդկաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Պատվերով պատրաստված Կանչիպուրամի մետաքսե սարիով Նիտա Ամբանին ցուցադրել է ավելի քան 100 բարդ ավանդական մոտիվներ, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչված է Կանչիպուրամի վեհ տաճարներից, որոնք Հնդկաստանի գեղարվեստական ժառանգության խորհրդանիշն են:
https://www.instagram.com/p/DFCIZVqyVCZ/?utm_source=ig_embed&utm_campaign=loading
Սարին, որը ազգային մրցանակի դափնեկիր նկարիչ Բ. Կրիշնամուրտիի արվեստի գործն էր, պարունակում էր խորհրդանշական մոտիվներ, ինչպիսիք են Իրութալայպակշին (Տեր Վիշնուի երկգլխանի արծիվը), Մայիլը (անմահությունը խորհրդանշող սիրամարգը) և Սորգավասալը (կենդանիների հետքեր հնդկական բանահյուսությունից): Վառ մետաքսե սարիին նա համադրել էր դիզայներ Մանիշ Մալհոտրան թավշյա բլուզի հետ՝ բարդ ուլունքագործության միջոցով միքսելով ավանդույթը ժամանակակից նրբագեղության հետ:
Արտաքինին էլ ավելի մեծ շքեղություն հաղորդելու համար Ամբանին ընտրել էր 18-րդ դարի վզնոց: Այն պատրաստված է Հարավային Հնդկաստանում՝ ոսկե կունդանի տեխնիկայով, վզնոցը թութակի տեսքով է, պատված է սուտակներով, զմրուխտներով, ադամանդներով և մարգարիտներով: Կարմիր և կանաչ էմալով դետալներով 200-ամյա այս գլուխգործոցը մարմնավորում էր հնդկական զարդերի հավերժական գեղեցկությունը:
Նիտան տեսքն ամբողջացրել է հազվագյուտ Hermès Kelly Mini կոկորդիլոսի սև պայուսակով, որն արժե մոտ 45000 դոլար:
