ԵՄ-ն և Բրիտանիան պատրաստվում են ԱՄՆ-ի հետ հնարավոր առևտրային պшտերազմին

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հակաքայլեր են պատրաստել այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը եվրոպական երկրներից ապրանքների համար, հայտնել է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Թեև պարզ է, որ Եվրոպան չի ցանկանում հակադրվել ԱՄՆ-ին, սակայն այս անգամ նա շատ ավելի լավ է պատրաստված կոնֆլիկտային իրավիճակների համար, քան Թրամփի առաջին ժամկետից առաջ: Բրյուսելն ու Լոնդոնն ամիսներ շարունակ խաղարկել են առևտրային պատերազմի սցենարներ՝ անհրաժեշտության դեպքում՝ զինանոց պատրաստելով դրա համար»,- նշվել է հրատարակության հոդվածում։

ԵՄ-ն մտավախություն ունի, որ Թրամփը կվերադառնա պրոտեկցիոնիստական քաղաքականությանը և կրկին կբարձրացնի Եվրամիության ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփը հայտարարել է Չինաստանից եկող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքեր ավելացնելու և Մեքսիկայից և Կանադայից բոլոր ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին գործադիր հրաման ստորագրելու մտադրության մասին: Բացի այդ՝ ամերիկացի առաջնորդը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի բոլոր անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով ավելացնելու օգտին: Թրամփի խոսքով՝ «նրանք բոլորը կարող են իրենց թույլ տալ դա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/124855/?fbclid=IwY2xjawH9lNFleHRuA2FlbQIxMQABHeVnyuQKiulf7Di75__hovbGOpgUuiVmuYQIS9fxg8gn5fi6D_F5pYfjpw_aem_I-jth0UrTejK2rotmgUmZg
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կիսվել սոց․ ցանցերում