Առաջիկայում Սնпւփ Դпգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենան։

«Ըստ այդմ պարզ կլինի»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը գրությամբ դիմել է կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջեԼ

«Գիտեմ, որ նրանք (-խմբ․ նկատի ունի կազմակերպությունը) ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները»,– ավելի վաղ հայտնել էր Անդրեասյանը։

Կիսվել սոց․ ցանցերում