«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացնում են, որ մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
