ԿԱՐՏՈՖԻԼԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 92 %-ՈՎ. ՌԴ-ՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԳՆԱՃ Է

Կարտոֆիլը դարձել է ամենաթանկ սննդամթերքը Ռուսաստանում մինչև 2024 թվականի վերջի տվյալներով: Դրա գինը բարձրացել է 92%-ով։ Այս մասին են վկայում Ռոսստատի տվյալները։ Ի թիվս այլ պարենային ապրանքների, զգալիորեն թանկացել են նաեւ կարագն ու կարմիր խավիարը։

Անցած տարի զգալիորեն թանկացած պարենային ապրանքներից մեկը կարագն է։ Ըստ Ռոսստատի դեկտեմբեր ամսվա տվյալների՝ երկրում այս ապրանքի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է գրեթե 1,2 հազար ռուբլի, ինչը 36,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշը։

2024 թվականին գների ամենամեծ աճ գրանցած 10 ապրանքների ցանկում ներառված է ռուսական արտադրության կարմիր խավիարը։ Դեկտեմբերին այս դելիկատեսի մեկ կիլոգրամի միջին արժեքը հասել է ավելի քան 9,2 հազար ռուբլու, ինչը 37,7 տոկոսով ավելի է, քան 2023 թվականի դեկտեմբերին։

Անցյալ տարի ՌԴ քաղաքացիների ծախսերի զգալի աճ է նկատվել նաև սպառողական վարկերի սպասարկման ոլորտում։ Ռոսստատի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերին վարկի միջին ամսական վճարումը հասել է 34,5 հազար ռուբլու։

 

Կիսվել սոց․ ցանցերում