Զելենսկին և Աлիևը Դավոսում հանդիպել են

Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են նախկին Խորհրդային Միության երկու երկրների միջև կապերը տարբեր ոլորտներում։ Դրանք ներառում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև այս հանդիպման անցկացման Կիևի նախաձեռնությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Դավոս է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա և Ալիևի՝ հավանական առանձին հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չկան:

 Ֆորումը սկսել է հունվարի 20-ից և կտևի մինչև 24-ը: 

Ընդհանուր առմամբ, հրավիրված է 3,000 մասնակից ավելի քան 130 երկրից:

Կիսվել սոց․ ցանցերում