Իրանը նոր սերնդի գերձայնային բալիստիկ հրթիռներ կմշակի։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի օպերատիվ հրամանատարության հրամանատարի տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը, փոխանցում է Tasnim-ը։
Նա նշել է, որ ձգտում են բարելավել 2 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռների որակն ու հնարավորությունները, ինչպիսին է Ֆաթթահ գերձայնային հրթիռը, որը նախկինում ներկայացրել են։
