Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել սոց․ ցանցերում