Թալինում, Արթիկում և Աշոցքում թույլ ձյուն է տեղում, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հունվարի 24-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում