Յուրաքանչյուր անձ ունի իր նախասիրությունները գրեթե ցանկացած ոլորտում: Ոմանց դուր են գալիս նիհարները, մյուսներին՝ թմբլիկները, իսկ ոմանց համար էլ ամենևին կարևոր չէ կազմվածքը, բայց փոխարենը կարևոր է մեկ այլ բան:
Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ կան որոշ բաներ, որոնք բոլոր տղամարդիկ ենթագիտակցաբար նկատում են կանանց մոտ: Երկար տարիներ հետազոտություններ են անցկացվել տարբեր երկրներում, դրանցում ներգրավված են եղել հազարավոր տղամարդիկ և կանայք: Իհարկե, արդյունքները չեն վերաբերում բոլորին և յուրաքանչյուրին, բայց լավ պատկերացում են տալիս մեծամասնության մասին:
Եվ այսպես, ահա, թե ինչն է գրավում տղամարդկանց.
1. Ձայնի տեմբր
Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց սովորաբար գրավում են բարձր, «կանացի» ձայն ունեցող կանայք: Մերիլին Մոնրոյի տեմբրը համապատասխանում է այդ իդեալին:
Ենթադրվում է, որ բարձր ձայնը կապված է երիտասարդության հետ, իսկ երիտասարդությունը միշտ գրավիչ է: Խռպոտ ձայնը (ինչպես Քիմ Քարդաշյանինը) սովորաբար տարիքի նշան է:
Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են իրենց խոսակցական ոճին նման խոսող կանայք: Սա վերաբերում է խոսքի արագությանը, արտասանությանը և այլ հատկանիշներին:
2. Հասակ
Հնարավոր է, որ մեղավոր է էվոլյուցիան, բայց տղամարդկանց ավելի շատ գրավում են կանայք, ովքեր իրենցից կարճ են:
Այնուամենայնիվ, շատ տղամարդկանց հասակը միջինից ցածր է: Հետևաբար, նրանք փորձում են կանանց ընտրել ըստ իրենց հասակի, իսկ նրանք, ովքեր ավելի բարձրահասակ են, ընտրում են իրենցից ցածր կանանց:
Ամբողջական նյութը՝
Կանացի 10 յուրահատկություն, որոնք մագնիսի պես գրավում են տղամարդկանց