Արագածոտնի Սադունց գյուղում այրվել են բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և գույքը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14։24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սադունց գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։01-ին, մարվել՝ 15։46-ին։ Այրվել են 2-րդ փողոցում գտնվող բնակելի վագոն-տնակի (18 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում