Բшխվել են «Լեքսուս»-ն ու «Միցուբիշի»-ն. վերջինը գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հունվարի 28-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Կիսվել սոց․ ցանցերում