«Հայոց ցեղասպшնությունն անժխտելի է». Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանն արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը:

«Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը:

Այս ամենից հետո իրենց ինստագրամյան էջերում թեմային անդրադարձել ու գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը:

 

Կիսվել սոց․ ցանցերում