Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում