Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ են զпհվել

Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ են զոհվել:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուղևորների թվում է եղել նաև ռուսաստանցի շատ տաղանդավոր մարդկանց խումբ։ Ես շատ ցավում եմ: Ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացածներ չկան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ինքնաթիռի կործանման պատճառը, ըստ ԱՄՆ նախագահի, դեռևս անհայտ է։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կապ է հաստատել Ռուսաստանի հետ՝ աղետի հետևանքով զոհված ռուսների աճյունների տեղափոխման հարցով։

Ինպես հատնել ենք, անցած գիշեր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մոտ ռազմական Black Hawk ուղղաթիռը (Sikorsky H-60) բախվել է American Airlines ավիաընկերության քաղաքացիական Bombardier CRJ700 ինքնաթիռին։ Վերջինը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և արդեն սկսել էր մոտենալ դեպի ցամաք։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ինքնաթիռում են եղել ՌԴ պատանեկան հավաքականի անդամներ, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի գեղասահքի աշխարհի չեմպիոններ, այժմ մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը և հավանաբար նրանց որդին՝ Մաքսիմը, որը նույնպես գեղասահորդ է, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։

Կիսվել սոց․ ցանցերում