Քաղաքապետն ու նիստը վարողն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել միջոցներ. Ավինյան
«Քաղաքապետն ու նիստը վարողն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ, օրինակ, դահլիճից հեռացում»,- ավագանու արտահերթ նիստում ընդմիջումից հետո հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ այսօր նիստերի դահլիճում ականատես եղան բազմաիթվ վիրավորական արտահայտությունների։ «Կարծում եմ՝ հաշիվ տալը, թե որտեղ ենք գտնվում և ինչ ենք իրականացնում, շատ կարևոր է: Եթե կարիք լինի, այս միջոցները շարունակաբար կիրառելու, անպայման կիրառելու ենք»,- ասաց Ավինյանը։
.jpg)
.jpg)
.jpg)