ԱՄՆ-ն այժմ ֆինանսավորում է Ուկրшինայում ձգձգված փակուղային իրավիճակը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սարսափելի բաներ է արել Ուկրաինայում», սակայն պետք է իրատեսական լինել:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ամերիկյան նախորդ վարչակազմը մարդկանց հավատացրել էլ, որ Ուկրաինան կարող էր ոչ միայն հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ, այլև ոչնչացնել այն և վերադառնալ 2012 կամ 2014 թվականի ստատուս քվոյին: Ռուբիոյի խոսքով՝ այժմ Միացյալ Նահանգները ֆինանսավորում է «ձգձգված փակուղային իրավիճակը, մինչդեռ մարդկային տառապանքները չեն դադարել»:

«Ուկրաինան 100 տարով հետ է մղվել, նրա էներգետիկ համակարգը ոչնչացվել է։ Ինչ-որ մեկը ստիպված կլինի վճարել այդ ամենը վերականգնելու համար: Ուկրաինան լքած ուկրաինացիները ապրում են այլ երկրներում և կարող են երբեք չվերադառնալ»,- ասել է Ռուբիոն:

Կիսվել սոց․ ցանցերում