ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ ԱՅՍՕՐ

Հունվարի 31-ին Երկիր մոլորակը գտնվելու է Արեւի երկու պսակային անցքերի ազդեցության գոտում։ Սպասվում է, որ արեւային քամու ուժգնությունն այսօր կուժեղանա երկու անգամ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Արեւա-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։ Աստղագետների հաղորդմամբ, արեւապսակային երկու անցքերը ունեն բավականին սարսափազդու տեսք։

Անցքերը գտնվում են հյուսիսային եւ հարավային ուղղություններում։ Նրանց ազդեցությունը հատկապես զգալի կլինի օրվա կեսին։ Արեւապսակային անցքերը, համաձայն գիտնականների, արագ արեւաքամու պոռթկումների հիմնական աղբյուրներն են հանդիսանում։ Արեւաքամու ուժգնացումն իր հերթին կարող է բերել մագնիսական փոթորիկներ։

 

Կիսվել սոց․ ցանցերում