Իրանցի ռեժիսոր և դերասանուհի Սոհեյլա Գոլեստանին, ով Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (IFFR) «Վագրեր» մրցույթի ժյուրիի անդամ էր հայտարարվել, արգելվել է մեկնել Իրանից՝ փառատոնին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Deadline-ը և մանրամասնում, որ Գոլեստանին մեղադրվում է իրանական ռեժիմի դեմ քարոզչության և անբարոյականություն տարածելու մեջ՝ ֆիլմում իր դերերի պատճառով։ Սակայն դերասանուհին հերքում է այս մեղադրանքները։ Դատն արդեն կայացել է, սակայն դատավճիռը դեռ կայացված չէ։
Գոլեստանին խաղացել է «Օսկարի» առաջադրված «Սրբազան թզի սերմը» ֆիլմում, որի ռեժիսորը Մոհամմադ Ռասուլոֆն է։
Հայտնի է նաև, որ Մոհամմադ Ռասուլոֆը փետրվարի 3-ին կմասնակցի ռոտերդամյան փառատոնին և ելույթ կունենա «Կինոն և ավտորիտարիզմի վերելքը» պանելային քննարկմանը։
Անցյալ տարի երկրից փախած իրանցի կինոռեժիսորը հետախուզվում է իշխանությունների կողմից: Նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում և ֆիզիկական պատիժ։
