ՌПՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 

Ռուսաստանում ծնելիությունը կտրուկ նվազել է, հասնելով 2000 թվականի ցուցանիշին, որը եղել է ամենացածր ծնելիության ցուցանիշներից մեկը ժամանակակից Ռուսաստանի պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ 2024 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, Ռուսաստանում ծնվել է 1,124 միլիոն երեխա։

Համաձայն հրապարակման, Ռուսաստանում ծնելիության բացասական միտում նկատվել է սկսած 2017 թվականից։ Ամենաքիչ ծնելիություն արձանագրվել է՝ Կալմիկիայում, Ալթայում, Կամչատկայում, Վոլոգդայում։ Պատճառների շարքում նշվում են վերարտադրողական տարիքի կանանց թվաքանակի նվազումը, ինչպես նաեւ՝ բնակչության տարիքային կազմում՝ ծերացմամբ պայմանավորված ի հայտ եկած կառուվածքային համամասնության փոփոխությունները։

 

Կիսվել սոց․ ցանցերում