ChatGPT-ն ուսանողների թշնшմի՞ն է, թե՞ նոր հնարավորությունների դուռ

Եթե դասախոս ես, հաստատ լսել ես այս նախադասությունը․
📌 «Էս դիպլոմայինը ԱԲ-ով է գրված, ոչ մի արժեք չունի»։
Ու մեր մեջ ասած՝ մեծ մասամբ ճիշտ ենք ասում։
Ուսանողը վերցնում է AI-ի տված պատասխանը, չի աշխատում դրա վրա, չի մտածում խնդիրների, լուծումների, հետևանքների մասին, արդյունքում ստանում է… շաբլոն, ոչ յուրօրինակ, copy-paste աշխատանքի նման մի բան։
Բայց պատկերացնենք այլ տարբերակ, օրինակ դիպլոմային կամ այլ աշխատանք գրելիս․
📌 Ի՞նչ կլինի, եթե ուսանողն իրականում աշխատի AI-ի հետ, ոչ թե ուղղակի պատճենի պատասխանը։
📌 Ի՞նչ կլինի, եթե նա ամեն պարբերության մասով հարցեր տա, քննարկի տարբերակները, համեմատի իրական դեպքերի հետ, ավելացնի հակակշիռներ։
📌 Ի՞նչ կլինի, եթե նա ստանա AI-ի առաջարկած լուծումները, բայց փորձի վերլուծել՝ ինչ նոր խնդիրներ դրանք կարող են առաջացնել։
Այս ամենի արդյունքում ստացվում է լիովին այլ մակարդակի աշխատանք, որը ոչ թե AI-ն է գրել, այլ ուսանողը՝ AI-ի հետ աշխատելով։
💡 Խնդիրը ոչ թե AI-ի օգտագործումն է, այլ դրա հետ սխալ աշխատելու մշակույթը։
Այս պահին․
📌 Դասախոսներս չենք սովորեցնում, թե ինչպես ճիշտ օգտագործել AI-ը, իսկ AI-ի դեմ պայքարելն անիմաստ է։
📌 Ուսանողներն էլ չեն հասկանում, որ AI-ն պարզապես գործիք է, ոչ թե «թեստից փախչելու» կաշ տեքստ արտադրելու միջոց։
📌 Իսկ սա միայն կրթության խնդիր չէ, սա վերաբերում է ցանկացած ոլորտի՝ բիզնես, իրավաբանություն, ֆինանսներ, անգամ առողջապահություն։
Ուրեմն ի՞նչ պետք է փոխվի կրթական մոտեցման մեջ։
AI-ի հետ աշխատելու ժամանակ ուսանողը պետք է գնահատվի ոչ թե միայն վերջնական արդյունքի, այլ AI-ին տրված հարցերի խորության, AI-ից ստացված պատասխանների վերլուծության, տրամաբանական մտածողության համար։
Եթե ուսանողը գրում է․
❌ «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում իրավաբանական ոլորտը» → ստանում է շաբլոն պատասխան։
✅ Բայց եթե գրի․ «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում իրավաբանական ոլորտը, և որո՞նք են դրա ռիսկերը՝ պայմանագրային իրավունքի տեսանկյունից, այն պարագայում երբ…»,
📌 Ու AI-ից ստացած պատասխանը վերլուծի, համեմատի իրական օրինակների հետ, հակակշիռներ ներկայացնի,
📌 Ուզի հասկանալ՝ ինչպե՞ս AI-ն կարող է սխալվել, ի՞նչ է լինելու հետևանքները,
ապա մենք արդեն կստանանք հիմնավորված, տրամաբանական, բարձրորակ աշխատանք։
📌 Այս մտածելակերպը միայն կրթության մեջ չի աշխատում
Մենք հիմա սովորում ենք՝ ինչպես օգտագործել AI-ը դիպլոմային աշխատանքի կամ այլ պարզ խնդիրներ լուծելու համար, բայց վաղը սա կփոխի մեր աշխատանքը բիզնեսում, իրավաբանական պրակտիկայում, ֆինանսական աշխարհում, տեխնոլոգիաներում։
Հիմա ընտրությունը հետևյալն է․
📌 Մերժե՞լ AI-ի օգտագործումը, թե՞ սովորեցնել դրա հետ ճիշտ աշխատել և պատրաստվել նոր աշխարհակարգին։
Շնորհակալություն chatGBT-ին
Կիսվել սոց․ ցանցերում