ԶՊՄԿ-ն պարզաբանում է կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։

Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.

• Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։

• 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունըսկսել է աշխատավարձերի վերանայմանգործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ուօբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

• Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։

• Անկախ սեպտեմբերից իրականացվողբարեփոխումներից՝ անհրաժեշտ ենքհամարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-իմիջին աշխատավարձը գերազանցում էոլորտի բոլոր ցուցանիշները։

• Սյունիքի մարզում միջին աշխատավարձըերկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչըպայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ԶՊՄԿ-ի գործունեությամբ։

Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀդրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալհարկերը)։

Ամբողջական նյութը՝

https://civic.am/news/86083

Կիսվել սոց․ ցանցերում