Տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը կուսումնասիրվեն. Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տեղեկություններին, թե ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում:

«Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում, հետագայում պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- պարզաբանել է Սուրեն Գրիգորյանը:

Նա հավելել է, որ պատրաստակամ են ուսումնասիրել բոլոր խնդիրները, և եթե կարձանագրվի, որ ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով սխալ է տեղի ունեցել, անպայման կուսումնասիրվեն դեպքերը, հաստատվելու դեպքում՝ վնասները կփոխհատուցվեն։

«Մենք ցանկացած այդպիսի դեպքի հետևից գնալու ենք, ուսումնասիրենք, հասկանանք և պատշաճ արձանագրենք: Բայց այս պահին այդ հայտարարությունները հաստատող դեպք չենք արձանագրել»,- նշել է Գրիգորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում