Մпսկվայում պшյթյունի հետևանքով «Արբատի» հիմնադիր Արմեն Սարգսյանը չի զпհվել՝ ոտքն է կտրվել. նա կпմայի մեջ է.

Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով զոհվել է ոչ թե Արմեն Սարգսյանը, այլ նրա անվտանգության աշխատակիցը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Արմեն Սարգսյանի ձախ ոտքը կտրվել է, և նա կոմայի մեջ է, հայտնում է SHOT աղբյուրը։

Ավելի վաղ որոշ Telegram-ալիքներ գրել էին «ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ» և «Արբատ» գումարտակի հիմնադիր Սարգսյանի մահվան մասին։

Ինչպես Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները, Արմեն Սարգսյանը՝ հայտնի որպես  Արմեն Գորլովսկի, ծանր վիրավորում է ստացել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով։

«Սարգսյանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում