Համացանցում ու միջազգային ԶԼՄ-ներում տարածվել է մի տեսանյութ, որը լույս է սփռում ԱՄՆ-Ուկրիանա հնարավոր նոր գործարքի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է տիրանալ Ուկրաինայի հազվագույտ մետաղների պաշարներին Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցությունը շարունակելու դիմաց։
«Մենք ունենք միլիոնավոր դոլարներ, իսկ Ուկրաինան հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։ Մեզ պետք են դրանց անվտանգության երաշխիքներ»,-ասում է Թրամփը տարածված տեսանյութում։
AP-ի փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է ապահովել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների անվտանգությունը, և Ուկրաինան պատրաստ է օգնել դրան։
Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինա, քան նրա եվրոպացի գործընկերները։
«Հիմա մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ իրենք այս առումով ստացել ուկրաինական կողմի համաձայնությունը։