Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր հայտարարելուց օրեր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հետաձգել դրանք մեկ ամսով։ «30 օրով կդադարեցվեն՝ տեսնելու համար, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է վերջնական տնտեսական գործարքի հասնել Կանադայի հետ»-նշել է Թրամփը: Ինչպես հաղորդում է NBC News-ը, մինչ այդ Կանադայի և Մեքսիկայի ղեկավարները հայտարարել էին իրենց սահմաններում անվտանգությունն ուժեղացնելու միջոցների մասին։
Թրամփը մեկ ամսով հետաձգել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը
