GOOGLE-Ի ԴԵՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ 

Չինաստանը սկսել է հակամոնոպոլիստական հետաքննություն ամերիկյան Google ընկերության դեմ։ Այս մասին հայտնում է Չինաստանի Շուկայի կարգավորման պետական վարչությունը՝ SAMR-ը։ Հետաքննությունը սկսվել է այն պատճառով, որ Google-ը կասկածվում է Չինաստանի հակամոնոպոլիստական օրենսդրության խախտման մեջ։

Ուշագրավ է այն, որ Google-ի դեմ հետաքննության նախաձեռնման մասին հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 10 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանում չինական ապրանքների ներկրման հանդեպ։ Bloomberg-ը գրում է, որ կարելի է արդեն խոսել այն մասին, որ վերստին չին-ամերիկյան առեւտրային պատերազմ է սկսվել։ Reuters-ն էլ հայտնում է, որ Google-ի դեմ Չինաստանը մտադիր է եղել հետաքննություն սկսել դեռ 2020 թվականին։ Այն ժամանակ նախապատրաստական որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն հետաքննության մեկնարկի մասին իշխանությունները չեն հայտարարել։

 

Կիսվել սոց․ ցանցերում