Այս իշխանությունները «հարկակեր» են. Տնտեսվարողների ակցիան՝ կառավարության մոտ

«Հարկային տեռոր է սկսվել։ Սա ամբողջ ազգի դեմ է»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարող կինը։

Կառավարության մոտ կրկին հավաքվել են տնտեսվարողներ, քաղաքացիներ՝ բողոքելով հարկային վերջին փոփոխություններից, թանկացումներից. «Գույքագրում, հայտարարգրում, հարկային տեռոր՝ թող դադարեցնեն, թող հանգիստ թողեն մեզ»։

«Իրենք ուզում են մեր գրպանները դատարկել ու ասել՝ ոտքով սահմանը լքել։ 30-40  տարի աշխատել եմ, ընդամենը մեկ տուն եմ ձեռք բերել։ Իրենք 400-500  հազարանոց մեքենաներով են պտտվում, որ իմ տված հարկերի հաշվին է, իսկ մենք ջարդած, խփած մեքենաներ ենք գնում, որ էժան լինի։ Բայց մենք հարկատու ենք, իսկ իրենք հարկակեր են»,- դժգոհեց տնտեսվարող կինը։

Ըստ նրանց, այս իշխանությունները օրենք են  ընդունել, իրենք էլ չեն հասկանում, ինչի մասին է,  չեն հասկանում, թե ինչքան կտուժի քաղաքացին։

«Ինչ են ուզում, այս ազգին կորանան, տապալել, իրենք 10 հոգով ապրե՞ն։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ապրել ուզում։

Մեր զոհված տղաների կյանքի, հաշմանդամություն ստացած տղաների  առողջության, ապագայի հաշին են նստած թալանում։ Իսկ մենք փորձում ենք օգնել, փող տալ բյուջե։ Երբեք չենք հրաժարվել հարկի վճարելուց, թող պարզենի, անի պարզեցված հարկ»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում