Ինչպես հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):
Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: