Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել Մարմարին ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրմասում (Երևան, Հ․ Հակոբյան փողոց): Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին և արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝ կառույցի պատերի մակերևույթները հնարավոր չէ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել․ունի վերանորոգման կարիք, սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ: Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կիսվել սոց․ ցանցերում