ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները և կարիքները քննարկելու նպատակով հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Սրբուհի Գալյանի հետ: «Արդարադատության նախարարությունում երկու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անդրադարձել ենք ազատազրկվածների բուժօգնության կազմակերպմանը, դեղապահովմանը, հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատմանը, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերին: Առաջիկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունենալու ենք 100 մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատություն, որտեղ տրամադրելու ենք համալիր բուժօգնություն: Այս քայլով ազատազրկվածերի՝ քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխելու գործընթացը էականորեն կրճատվելու է: Նշեմ, որ այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնը վերազինման փուլում է, շահագործվելու է գարնանը»,- գրել է նա:
https://www.facebook.com/Avanesyan.moh/posts/932720432281546?ref=embed_post
