Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատ պակաս (տեսանյութ)

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս: Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը: Հրդեհների վերացման փուլերն են տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում է` – վառել խարույկ արգելված վայրերում, – լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է, – նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, – ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, – շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ, – կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), – արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, – թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր: Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

Կիսվել սոց․ ցանցերում