ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ։
Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր
