Լրատվամիջոցներում են հայտնվել կադրեր՝ նախօրեին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա իրականացված զինված հարձակումից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Զոհվածը Ախտոյանների հորաքրոջ որդին էր, վիրավորը՝ ընկեր:
