Կոնգոյի բանտից փախուստի դիմած տղամարդիկ բռնшբարել և пղջ-пղջ шյրել են ավելի քան 160 կնոջ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում բանտից փախուստի դիմած տղամարդիկ բռնաբարել են ավելի քան 160 կին բանտարկյալի, ապա՝ ողջ-ողջ այրել նրանց։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներքին փաստաթուղթը։ Հունվարի 27-ին հարյուրավոր բանտարկյալներ փախել են Մունզենզե բանտից այն բանից հետո, երբ M23 ապստամբ խմբավորման զինյալները սկսել են գրավել քաղաքը: ՄԱԿ-ի տվյալներով՝ 165-167 կին ենթարկվել է հարձակման տղամարդ բանտարկյալների կողմից։ Զեկույցում նշվում է, որ կանանց մեծ մասը մահացել է այն բանից հետո, երբ բանտարկյալները հրկիզել են բանտը։ Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում շենքից, երբ հետին պլանում ծուխ է բարձրանում: Տեսանյութում լսվել են նաև ուժեղ կրակոցներ, գրում է BBC-ն։ The Guardian-ն էլ հայտնում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահները չեն կարողացել այցելել բանտ՝ հետաքննելու միջադեպը M23 ապստամբների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում