Թրшմփը պшտժամիջոցներ է սшհմանել Հшագայի դատարանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել  Հաագայում Միջազգային քրեական դատարանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ դաշնակիցների, ինչպիսին է Իսրայելը, նկատմամբ հետաքննության պատճառով։

Փետրվարի 6-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում ասվում է, որ ՄՔԴ—ն «չարաշահել է իր իշխանությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն կալանքի օրդեր տալով»:

Թրամփի հրամանում ասվում է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի կազմում չեն և չեն ստորագրել Հռոմի ստատուտը։ 

«Երկրներից ոչ մեկը երբեք չի ճանաչել ՄՔԴ-ի իրավասությունը, և երկու երկրներն էլ բարգավաճող ժողովրդավարություններ են՝ բանակներով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»,- հայտարարել է Թրամփը:

Հրամանում ասվում է, որ ՄՔԴ պաշտոնատար անձանց ունեցվածքը ԱՄՆ-ում արգելափակվելու է, իսկ ՄՔԴ-ի աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Հրամանն արգելում է ցանկացած նվիրատվություն դատարանին։ ԱՄՆ-ը դեռ չի հայտարարել այն անձանց անունները, որոնց վրա տարածվում են սահմանված պատժամիջոցները։

Միջազգային քրեական դատարանը առայժմ չի մեկնաբանել Թրամփի որոշումը:

Կիսվել սոց․ ցանցերում