Վիրահատությունից 3 շաբաթ անց Լյուսի Հայրապետյանը նշում է ծննդյան տարեդարձը (տեսանյութ)

Վիրահատությունից 3 շաբաթ անց, մոդել Լյուսի Հայրապետյանն իր ծննդյան տարեդարձի օրը տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով ինքն իրեն:

«Շնորհավոր, իմ ճանաչած ամենաանհասկանալի, ամենահակասական, ամենավառ, ամենաիսկական, ամենաուժեղ, ամենաէմոցիոնալ, ամենանվիրվող,
ամենասեր աղջկա ծնունդը:

Աստծուց մի բան եմ խնդրում,
որ ընտանիքս, ընկերներս,
իմ թանկ ու կարևոր մարդիկ միշտ առողջ, երջանիկ ու կողքիս լինեն միշտ»,- գրել է Լյուսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լյուսի Հայրապետյանը քթի 4-րդ վիրահատությունն է արել:

«Դեմքի մի քանի շտկումներ էլ կան, որ պիտի անենք, ասեմ, որ քիթս շատ ասիմետրիկ է ու պետք է շտկել, շնչառական խնդիրներ ևս ունեմ, որքան էլ, որ թաքցնում եմ: Աչքերի շուրջ ևս պետք է աշխատենք»,- նշել է Լյուսի Հայրապետյանը»,- նշել էր նա:

Այժմ նա հետվիրահատական փուլում է, բայց շարունակում է սոցցանցի իր էջերում ակտիվ հրապարակումներ անել:

Կիսվել սոց․ ցանցերում