Ամերիկյան Time ամսագիրն իր փետրվարյան համարի շապիկին պատկերել է Իլոն Մասկին՝ ԱՄՆ նախագահի աթոռին նստած։
«Ոչ մի մասնավոր անձ, հատկապես նա, ում հարստությունը և բիզնես ցանցերը գտնվում են դաշնային իշխանությունների անմիջական վերահսկողության ներքո, նման ազդեցություն չի ունեցել ամերիկյան կառավարության ապարատի վրա: Առայժմ Մասկը, բացի նախագահ Թրամփից, ոչ մեկին հաշվետու չէ»,- ընդգծել է հրատարակությունը:
Ամսագրի շապիկին պատկերված է Մասկը՝ նստած Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գրասեղանի մոտ: Նրա թիկունքում երկու դրոշ կա։ Համարը վաճառքում կհայտնվի փետրվարի 24-ից։

