Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։

Երևան քաղաքում փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում փետրվարի 8-ի ցերեկը կգրանցվի +4…+6 աստիճան, իսկ փետրվարի 8-ի երեկոյան ժամերին կլինի 0…-2 աստիճան։
Կիսվել սոց․ ցանցերում