«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։ Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։
Փյունիկը ընկերական հանդիպում կանցկացնի
