Հոնդուրասի ափերի մոտ 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ցունամիի նախազգուշացում է հայտարարվել

Հոնդուրասի հյուսիսային ափերի մոտ այսօր՝ փետրվարի 9-ին 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է GFN սեյսմոլոգիական ծրագրի կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օջախը եղել է 10 կմ խորության վրա։

ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը հայտնել է, որ երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել:

Կիսվել սոց․ ցանցերում