Ճապոնիայի վարչապետը Թրամփին ավելի քան 1,000 դոլար արժողությամբ սամուրայի ոսկե սաղավարտ է նվիրել (լուսանկարներ)

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է սամուրայի ոսկյա սաղավարտ՝ ուրբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին դեմառդեմ հանդիպման ժամանակ, գրում է nypost.com-ը:

Շքեղ նվերը, որը հայտնի է որպես «Հավերժական սաղավարտ», արժե ավելի քան 1000 դոլար: Այն ստեղծել է Ningyouno Hanafusa Co. ընկերությունը, որի նախագահ Թոմոյա Հանաֆուսան ասել է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պատվերը տվել է նոյեմբերին՝ Իշիբայի իշխանության գալուց մեկ ամիս անց: Հանաֆուսային ասել են , որ սաղավարտը կտրամադրվի օտարերկրյա VIP անձի:

Ի պատասխան՝ Թրամփն Իշիբային է նվիրել իր «Փրկենք Ամերիկան» պատկերագրքի օրինակը:

Կիսվել սոց․ ցանցերում