Հնդկաստանում փիղը սպшնել է զբոսաշրջիկին

Հնդկաստանի Թամիլնադ նահանգում վայրի փիղը հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկի վրա և սպանել նրան․ հաղորդում է Bild-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել նահանգի արևմուտքում գտնվող Anamalai Tiger Reserve արգելոցում։

Զբոսաշրջիկների խումբը, որի կազմում էր 77-ամյա գերմանացին, շրջում էր պահպանվող տարածքով, երբ նրանց դիմացի ճանապարհին է հայտնվել փիղը: Այցելուները կանգ են առել՝ սպասելով, թե երբ գազանն ինքը կհեռանա, սակայն գերմանացին որոշել է անցնել փղի կողքով, ինչով էլ զայրացրել է նրան։

Փիղը տրորել է գերմանացուն, իսկ երբ նա ոտքի է կանգնել ու փորձել փախչել, ժանիքով խոցել է նրան։ Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։

«Նա անտեսել է նախազգուշացումները, և դա հանգեցրել է ողբերգության», – տեղի ունեցածը մեկնաբանել են տեղի ոստիկանական բաժանմունքում:

Կիսվել սոց․ ցանցերում