Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում` նախապատրաստվելով մարտին Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին մասնակցում է 11 բռնցքամարտիկ։
Թիմում են նաև 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն ու նույն ստուգատեսի գործող բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը, նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։
