Կանադան, անհրաժեշտության դեպքում կոշտ և միանշանակ պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։
«Մենք ամերիկյան վարչակազմի ուշադրությանը կներկայացնենք այն բացասական հետևանքները, որոնց կհետևեն այդ անընդունելի մաքսատուրքերին», – մեջբերում է գործակալությունը քաղաքական գործչի խոսքերը, ով ներկայումս մասնակցում է AI-ի հարցերով Փարիզի գագաթնաժողովին։
Թրյուդոն խոստացել է պաշտպանել կանադացի աշխատողներին և տալ «կոշտ և միանշանակ պատասխան»։
